Յուրաքանչյուր փաթեթում ներառված է օգնություն կարգավորման և Excel-ից աշխատակիցների ներմուծման հարցում։
Հաճախ տրվող հարցեր
Մեր չափի ընկերությանը Marduno-ն հարմա՞ր է
Այն նախատեսված է մոտավորապես 30-ից 500 աշխատակից ունեցող ընկերությունների համար։ Ավելի փոքր թիմերը նույնպես կարող են օգտագործել, կարգավորումը նույնն է։
Կարո՞ղ ենք մեր տվյալները բերել Excel-ից
Այո։ Մենք տալիս ենք Excel ձևանմուշ, դուք լրացնում եք ձեր ֆայլերից, իսկ մենք ներմուծում ենք։ Աշխատակիցները, բաժիններն ու պաշտոնները տեղափոխվում են մեկ քայլով։
Աշխատակիցները կունենա՞ն իրենց մուտքը
Այո։ Յուրաքանչյուր աշխատակից կարող է մուտք գործել համակարգչից կամ հեռախոսից՝ տեսնելու իր գրաֆիկն ու մնացորդները և հարցումներ ուղարկելու համար։
Կարո՞ղ ենք որոշել, թե ով է տեսնում աշխատավարձերը
Այո։ Հասանելիությունը դերերի վրա է հիմնված, իսկ աշխատավարձի տվյալները առանձին իրավունք են։ Ղեկավարները տեսնում են միայն իրենց բաժինը։
Marduno-ն աշխատավարձ հաշվո՞ւմ է
Այն հաշվում է աշխատավարձը՝ ըստ կարգավորված դրույքների, գրաֆիկների, ներկայության, գերժամերի և ճշգրտումների, և տալիս է ամսական հաշվարկ՝ ստուգելու համար։ Հարկային և պետական հաշվետվություններ այն չի ներկայացնում, դա մնում է ձեր հաշվապահի գործը։
Կարո՞ղ ենք սկսել փոքրից և հետո ընդլայնել
Այո։ Կարող եք սկսել Core-ից և անցնել Business կամ Enterprise, երբ անհրաժեշտ լինի։ Փաթեթը փոխելիս տվյալները մնում են տեղում։
Ինչպե՞ս է անցնում ներդրումը
Ձեզ հետ միասին կարգավորում ենք ընկերությունը, ներմուծում աշխատակիցներին Excel-ից, կարգավորում մուտքերն ու հաստատումները և ուսուցանում HR-ին և ղեկավարներին։ Տևողությունը հիմնականում կախված է նրանից, թե որքան կարգին են ձեր ներկայիս տվյալները։
Ինչպե՞ս են պաշտպանված աշխատակիցների տվյալները
Յուրաքանչյուր ընկերություն ունի իր բազան և հասցեն։ Հասանելիությունը դերերով է, մուտքը կարող է պահանջել երկրորդ քայլ, ամեն փոփոխություն գրանցվում է, իսկ պահուստային պատճենները գաղտնագրված են։ Մանրամասները՝ «Անվտանգություն» էջում։
Կարո՞ղ է Marduno-ն կապվել մեր մյուս համակարգերի հետ
Այո։ Enterprise փաթեթում կա API՝ ձեր կառավարած մուտքի բանալիներով, և միասնական մուտք։ Եթե կոնկրետ ինտեգրում է պետք, ասեք՝ որ համակարգի հետ, և մենք կուսումնասիրենք։